Մարդիկ.am - Լուրեր Հայաստանից.

  • USD 415.3
  • EUR 538.4
  • RUB 13.2
Back Մարդիկ.am Տար-Բեր Առողջ և գեղեցիկ 15 տարի հետո Հայաստանում աղջիկների դեֆիցիտ է լինելու

15 տարի հետո Հայաստանում աղջիկների դեֆիցիտ է լինելու

Շաբաթ, 16 Հունիս 2012 | 11:38

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի « Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ են հարսնացու գտնելու, քանի  որ աղջկա դեֆիցիտ է լինելու:

Պատճառն այն է, որ աղջիկ երեխաների ծնունդը զանգվածաբար կանխվում է: Այսօր հղիության արհեստական ընդհատումը չի մտահոգում ոչ ոքի, սակայն դա այնքանով է լուրջ խնդիր, որ աղջիկների թվի պակասի հետևանքով ընտանիքների թիվը մեր երկրում նվազելու է, կամ էլ խառնամուսնությունների թիվն է աճելու:

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում:

Հետազոտության տվյալներով` Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայում 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:

Նշենք, որ այս խնդրի առաջ կանգնած են նաև չինացիները: Իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնել այն մասին, որ աղջիկ երեխաների ծնունդը կտրուկ նվազել է: Այս արատավոր երևույթի դեմ պայքարի միակ միջոցն այն կլինի, որ արգելվի նախօրոք ծնողներին ասել երեխայի սեռը:

Այս թեմայով

« Ապրիլ Մայիս 2013 Հունիս »
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31